Օֆսեթ տպագրությունը նախատեսված է մեծ տպաքանակով պատվերների համար և ապահովում է բարձրորակ արդյունք։ Այս տեխնոլոգիայի դեպքում ներկը թղթի վրա փոխանցվում է հատուկ ռետինե գլանի միջոցով, ինչի շնորհիվ գույները ստացվում են ավելի հագեցած, վառ և ճշգրիտ:
Թվային տպագրություն
Թվային տպագրության ընթացքում ներկերը հատուկ տպագրական սարքավորումների միջոցով անմիջապես փոխանցվում են թղթի մակերեսին։ Այս տեխնոլոգիան իդեալական է փոքր տպաքանակով պատվերների արագ և որակյալ արտադրության համար։
Լայնաֆորմատ տպագրություն
Լայնաֆորմատ տպագրությունն իրականացվում է հատուկ UV տպիչ սարքերի միջոցով և լայնորեն կիրառվում է բաններների, արտաքին գովազդային վահանակների և մեծ չափսերի տպագրական նյութերի արտադրության համար։ Այս տեխնոլոգիան ապահովում է բարձրորակ և դիմացկուն արդյունք՝ տարբեր մակերեսների վրա տպագրելու հնարավորությամբ։
UV տպագրություն
UV տպագրությունը բարձր տեխնոլոգիական տպագրական մեթոդ է, որը ապահովում է գերազանց որակի և բարձր ճշգրտության տպագրություն տարբեր տեսակի մակերեսների վրա։ Տպագրության ընթացքում UV թանաքները ֆիքսվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, ինչի արդյունքում ստացվում է դիմացկուն և երկարատև արդյունք։
Մետաքսյա տպագրություն
Մետաքսյա տպագրությունը տպագրության բարձրորակ և դիմացկուն տեխնոլոգիա է, որի ընթացքում ներկը հատուկ ցանցային ձևի միջոցով փոխանցվում է մակերեսին։ Այս մեթոդը լայնորեն կիրառվում է փաթեթավորման, տեքստիլի, գովազդային նյութերի և բրենդավորված արտադրանքի տպագրության մեջ։
ժապավենների տպագրություն
Ժապավենների տպագրությունը բրենդավորման և փաթեթավորման ոլորտում լայնորեն կիրառվող տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ժապավենների վրա իրականացնել բարձրորակ և հստակ տպագրություն։
Պատվերով պատրաստվող փաթեթավորման տուփեր՝ նախատեսված տարբեր ոլորտների արտադրանքի ներկայացման, պահպանման և բրենդային ինքնության ընդգծման համար։ Հասանելի են տարբեր չափեր, կառուցվածքներ և հետտպագրական լուծումներ։
Թղթե և նվերային տոպրակներ՝ պատրաստված բարձրորակ նյութերից և հարմարեցված ձեր բրենդի ոճին։ Հարմար են խանութների, միջոցառումների և պրեմիում փաթեթավորման համար
Պատվերով տպագրվող ատլասե և դեկորատիվ ժապավեններ՝ լոգոյի, գրության կամ բրենդային տարրերի կիրառմամբ։ Լրացնում են փաթեթավորման ընդհանուր տեսքն ու ստեղծում ավելի ներկայանալի արդյունք։
Տարբեր ձևաչափերի սթիքերներ և պիտակներ՝ նախատեսված ապրանքների մակնշման, փաթեթավորման և բրենդավորման համար։ Տպագրվում են տարբեր նյութերի վրա՝ կախված կիրառման նպատակից։
Պատվերով ձևավորվող նվեր քարտեր՝ ժամանակակից և պրեմիում դիզայնով։ Հարմար են բրենդային առաջարկների, նվերների և հաճախորդների հետ կապն ավելի հիշվող դարձնելու համար։
Այցեքարտեր, բուկլետներ, ներդիրներ, թռուցիկներ և այլ տպագրական նյութեր՝ մշակված միասնական բրենդային ոճով և բարձրորակ տպագրությամբ։
Ձեր պատվերի ճանապարհը
ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Մենք մանրամասն ուսումնասիրում ենք Ձեր պատվերը, հասկանում պահանջներն ու նպատակները՝ առաջարկելով ամենահարմար լուծումները Ձեր փաթեթավորման և տպագրության համար։
ՀԱՇՎԱՐԿ
Կատարում ենք պատվերի ամբողջական հաշվարկ՝ հաշվի առնելով չափերը, նյութերը, տպագրության տեսակը և քանակը՝ ապահովելով թափանցիկ և հստակ արժեքավորում։
ԴԻԶԱՅՆ
Ստեղծում ենք ժամանակակից և պրոֆեսիոնալ դիզայն, որը արտահայտում է Ձեր բրենդի ոճն ու առանձնահատկությունը՝ դարձնելով փաթեթավորումը հիշվող և տպավորիչ։
ՏՊԱԳՐՈԻԹՅՈՒՆ
Օգտագործում ենք բարձրորակ տպագրական տեխնոլոգիաներ՝ ապահովելու վառ գույներ, հստակ պատկերներ և բարձր որակ յուրաքանչյուր պատվերի համար։
ՀԵՏՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Կատարում ենք բոլոր անհրաժեշտ հետտպագրական գործընթացները՝ լամինացիա, փայլեցում, դաջվածք, կտրում և հավաքում՝ պատրաստի արտադրանքին ավարտուն տեսք հաղորդելու համար։
ԱՌԱՔՈԻՄ
Պատրաստի պատվերը ապահով և արագ առաքում ենք նշված հասցե՝ պահպանելով որակն ու ժամանակացույցը։
Դիզայնի տեխնիկական պահանջներ
Նախքան դիզայնը մեզ ուղարկելը, համոզվեք, որ այն ճիշտ է պատրաստված տպագրության համար։ Ճիշտ նախատպագրական պատրաստումը խնայում է ժամանակ և ապահովում բարձրորակ արդյունք։
Ընդունվող ֆայլեր — PDF, CDR, AI, TIFF, SVG
Եզրահանում (Bleed) — 3-5 մմ
Պատկերների թույլատրությունը՝ 300 DPI
Ներքին բլոկի դիզայն — էջ առ էջ տարբերակ
Գունային համակարգ — CMYK (Black — 100%)
Շապիկի / կազմի դիզայն — բացված տարբերակ
Հաճախ տրվող հարցեր
Կարող եք ուղարկել ձեր ցանկալի չափերը, քանակը, տպագրության տեսակը և օրինակները, իսկ մենք կպատրաստենք անհատական գնային առաջարկ։ Կամ օգտվել կայքի հաշվիչից և հաշված րոպեների ընթացքում ստանալ ձեր փաթեթավորման նախնական արժեքը։
Այո՛, որոշ արտադրատեսակների համար գործում է նվազագույն պատվերի քանակ, որը կախված է նյութից, չափից և տպագրության տեսակից։
Պատվերի ժամկետը կախված է նախագծի բարդությունից և քանակից։ Սովորաբար արտադրությունը տևում է 7–20 աշխատանքային օր։
Այո՛, իրականացնում ենք անվճար առաքում Երևանի տարածքում, իսկ մարզեր և միջազգային առաքումների դեպքում արժեքը հաշվարկվում է առանձին։
Աշխատում ենք բարձրորակ ստվարաթղթի, craft թղթի, դիզայներական թղթերի, տեքստիլի և այլ փաթեթավորման նյութերի հետ։
Կախված նախագծից՝ օգտագործում ենք • Օֆսեթ տպագրություն • UV տպագրություն • Մետաքսյա տպագրություն • Թվային տպագրություն • Տաք դրոշմում (foil stamping) • Լամինացիա և այլ հետտպագրական լուծումներ
Այո՛։ Նախքան արտադրությունը մենք տրամադրում ենք դիզայնի հաստատման մակետ, որպեսզի համոզվեք վերջնական արդյունքի մեջ։